Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1966 թ, Մուսուլ (Իրաք)։ Ավազանի անունը՝ Հրաչ։
1972-1979 թթ. - Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայոց վարժարան։
1979-1986 թթ. Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1988-1990 թթ. - Ժնևի համալսարան։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1986 թ.- սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1993 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի։
1999 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նորվան
Արքեպիսկոպոս Զաքարյանի (Թեզ՝ «Մատաղը հայ աստվածաբանության մեջ»)։
2011 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1986-1987 թթ. - Իրաքի Հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ
եկեղեցու սարկավագ:
1988-1990 թթ. - Ժնևի Ս. Հակոբ եկեղեցու սարկավագ-քարտուղար, ։
1990-1992 թթ. - Հոլանդիայի Ս. Հոգի եկեղեցու քարտուղար – սարկավագ,
խորհրդատու եկեղեցական վարչության։
1993-1996 թթ. - Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու
հոգևոր հովիվ։
1993-1996 թթ. - Բաղդադի Հայ եկեղեցասիրաց կազմակերպության
պատասխանատու, կիրակնօրյա վարժարանի և «Սրբոց Թարգմանչաց» դպրոցի ուսուցիչ։
1996 թ. - Պոլսի Հայոց պատրիարքարանի «Լրաբեր» շաբաթաթերթի խմբագրության
անդամ։
1997 -2004 թթ. - Սենթ Էթիենի (Ֆրանսիայի Հայոց թեմ) Ս. Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցու հոգևոր հովիվ:
2004 թ. – Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ
Հոլանդիայում, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ:
2010 թ.-ից - Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ:
2019 թ.-ից - համատեղությամբ Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական
տեղապահ:
2022 թ.-ից – համատեղությամբ՝ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ։